Ինչ կոմբինեզոններ են նախընտրում հայտնիները

Ջինսե և ժանյակե, վառ պրինտներով և միագույն, երեկոյան և ամենօրյա․․․դիտում ենք և քննարկում, թե ինչպիսի կոմբինեզոններ են նախընտրում կրել հայտնիները։

Կոմբինեզոնները այս տարվա ամենահայտնի թրենդներից են։ Դրանք առանձնանում են ոչ միայն իրենց նրբագեղությամբ, այլև՝ հարմարավետությամբ, քանի որ, ընտրելով կոմբինեզոն, միանգամից վերանում է երկու տեսակի հագուստ միմյանց հետ համադրելու խնդիրը։ Այսօր կոմբինեզոնով կարելի է գնալ ոչ միայն աշխատանքի և ժամադրության, այլև՝ երեկույթի։ Շատ հայտնիներ ակտիվորեն օգտագործում են այն նաև կարմիր գորգի կերպարների համար։

1

Հենց նման առիթի համար Իրինա Շեյքը ընտրել է վառ կոմբինեզոն, որը հաջող կերպով ընդգծում է նրա կազմվածքը։ Իսկ Ջեսիկա Ալբան հանդիսավոր արարողության համար ընտրել է սև գույնը՝ լրացնելով կերպարը ոսկեգույն աքսեսուարներով։

2

Իսկ այնպիսի աստղային գեղեցկուհիներ, ինչպիսիք են՝ Հեյլի Բոլդուինը և Գվեն Ստեֆանին, առօրյայի և զբոսանքների համար ընտրում են պարզ դենիմե մոդելներ։

Իսկ թե աստղերից ուրիշ ով է նախընտրում այս ոճը, կարող եք դիտել ստորև։

1280-en012208770033_0 alessandraambrosiosuitsjumpsuith1nmpndn8mvl andiemacdowellsuitsjumpsuitq6lvgaofx-gl camilaalvessuitsjumpsuitlkzok7b3etel dianekrugersuitsjumpsuitbtk9peuznr3l en012053560041 en012208770035 gigihadidpantsshortsoverallsoknnhhbhv5bl heidiklumpantsshortsoverallssd3s27apwn4l mariasharapovasuitsjumpsuityzomjt15pe7l milakunissuitsjumpsuitdxmfqc7bv98l selenagomezsuitsjumpsuitnzuqt2ojtl

 

Search