2016-2017 թվականների ամենանորաձև կոշիկը՝ քրոքս

Լոնդոնի Նորաձևության շաբաթը բերեց մեզ ոչ միայն հետաքրքիր դիզայներական թրենդներ, այլև՝ բավականին սպեցիֆիկ թրենդ, որը ինսայդերների կանխատեսումներով, շուտով կդառնա նույնքան պոպուլյար, որքան ժամանակին ուգգերն էին։

Քրոքսերը փրփուրից պատրաստված հարմարավետ սանդալներ են, որոնք հայտնի են իրենց հարմարավետ ձևով և բազմաֆունկցիոնալությամբ։

Բրիտանացի դիզայներ  Christopher Kane-ը ներկայացրել է գլամուրային քրոքսների սեփական տարբերակը, որոնք զարդարված են քարերով և գեղեցիկ են նայվում կուտյուրային զգեստների հետ։

Քրոքսները ներկայացված են անսովոր երանգներով՝ մետաղագույն և ոսկեգույն։

Crocs ընկերության համագործակցությունը Քրիստոֆերի հետ հասկանալի է։  2014 թվականին ընկերությունը վաճառքի անկման պատճառով փակեց շուրջ  100 խանութ, իսկ Քրիստոֆերի ընտրությունը բացատրության կարիք ունի։

Ես միշտ աշխատում եմ ինձ համար անսովոր և անսպասելի իրերի հետ։ Քրոքսները, թերևս, ժամանակակից ամենահարմարավետ կոշիկներն են, և ինձ դուր է  գալիս, որ դրանք այդքան անհեթեթ և նույնիսկ  «տգեղ» տեսք ունեն։ Դրանք անմեղ ու մանկական ձև ունեն, և դա ինձ ոգեշնչում է։

Քրիստոֆեր Քեյն

 

Search