Աքսեսուարներ, որոնք պետք է ձեռք բերել սեպտեմբերին

Աշնան սկիզբը հրաշալի հնարավորություն է զգեստապահարանը վերանայելու համար։ Ճիշտ ժամանակն է մի կողմ դնել արևապաշտպան ակնոցները և լայնեզր գլխարկը և գնալ փնտրելու սեզոնի նորաձև դետալները։ Իսկ մենք կպատմենք, թե ինչ աքսեսուարներ պետք է ձեռք բերել սեպտեմբերին թրենդում մնալու համար։

1

Ժամացույց

Բազմազանեցրու քո աքսեսուարների արսենալը ոճային ժամացույցով։ Նորաձև է առնականությունը, այնպես որ՝ այս սեզոնին կանացի նուրբ դաստակներին պետք է տեղ գտնեն կաշվե գոտով կոպիտ, մետաղական ժամացույցները, ինչպես նաև՝ պարզ թվատախտակով սպորտային մոդելները։

2

Մատանիներ և ականջօղեր

Այս սեզոնին ոճաբանները խորհուրդ են տալիս կրել շատ մատանիներ երկու ձեռքերի մատներին։ Էթնիկ ոճի ականջօղերը, որոնք պոպուլյար էին ամռանն ու գարնանը, փոխարինեք լակոնիկ քաֆերով կամ մինիմալիստական մեխակներով։ Եթե ցանկանում եք կերպարին վառ երանգ հաղորդել, կրեք մեկ երկար, մինչև ուսը հասնող ականջօղ կամ երկար ծպքավոր մոդել։
3

Վզնոցներ և թևնոցներ

Նյու Յորքի և Լոնդոնի Նորաձևության շաբաթները թելադրում են մեզ, որ նորաձև են ծավալուն վզնոցները։ Բայց իր դիրքերը չի զիջում նաև չոկերը՝ խոշոր մետաղական տարրերով, ապակիով և բյուրեղներով։ Թևնոցները ընտրեք անսովոր դետալներով և կրեք միանգամից մի քանիսը մեկ ձեռքին։

4

 Պայուսակներ

Փոքրիկ քրոս բոդին այս աշնանը նոր հնչողություն է  ստացել․ դիզայներները նրան ավելացրել են լայն ուսագոտի, որը նման է կիթառի գոտու։ Ինքը պայուսակը կարող է լինել փոքրիկ, բայց գոտին պետք է լինի ծավալուն և շատ լայն։ Եթե քրոս բոդին ձեզ համար շատ փոքրիկ  է, ընտրեք ավելի տարողունակ մոդելներ։

5

Անձրևանոցներ

Անձրևանոցը ավանդական աշնանային աքսեսուար է, առանց որի անհնար է։ Ընտրեք պրինտով, օրիգինալ բռնակներով վառ մոդելներ կամ նախապատվությունը տվեք հանգիստ երանգների լակոնիկ մոդելներին, որոնք ներդաշնակ տեսք կունենան դասական թրենդկոտի կամ վերարկուի հետ։

6

vanessamooney8555 valentino riverisland rebeccaminkoff10374_0 ny2503 kendrascott burberrylondon 039399100100 6896831-3 758896oupp 724330oupp 1280-shutterstock62421055_0 25-london-street-style-phil-oh 02-london-street-style-phil-oh

 

Search