Տարօրինակ և ծիծաղելի․ ամենախենթ նեյլ-արտերը (վիդեո)

Կարծես թե, նեյլ-բլոգերները որոշել են սկիզբ դնել զվաճալի, իսկ երբեմն էլ՝ իսկապես խենթ, եղունգների դիզայնի։ Այս ամենը կրկնելը բնավ պարտադիր չէ, բայց, դիտելով տեսանյութերը, բարձրացնել տրամադրությունը՝ ցանկալի։

Եթե հիշում եք, վերջերս ֆլեշմոբ անցկացվեց, որի շրջանակներում եղունգներին քսում էին հարյուր շերտ լաք։ Բայց այդ ամենը ոչինչ է՝ համեմատած նրա հետ, թե ինչ են անում հիմա նեյլ-բլոգերները։ Մանիկյուրի համար նրանք օգտագործում են այն ամենն, ինչ կա ձեռքի տակ․ սկսած՝ շոկոլադե կրեմներից, մինչև՝ ծննդյան մոմեր։  Հատուկ այս մռայլ աշնանային եղանակի համար ձեզ ենք ներկայացնում ոչ ստանդարտ նեյլ-արտի մի քանի վապետության դաս։ Վայելեք։

Ասացեք՝ պանի՜ր

Այս մանիկյուրը  դժվար թե ախորժակ բացի, բայց, հաստատ, կգրավի շրջապատի ուշադրությունը։ Երկարացրեք եղունգները, անհարթ կտրեք եզրերը, մի քանի անցք արեք, եղունգը ներկեք դեղին գույն, իսկ անցքերը՝ նարնջագույն։ Զգուշացեք՝ խայծ չդառնաք մկների համար։

Նեոնային գնդեր

Այո, այստեղ ևս առկա է հարյուր շերտ լաք։ Բայց իմաստը այն չէ, որ հարյուր շերտ տարբեր գույների լաք քսել և տեսնել, թե ինչ դրանից կստացվի , այլ՝ համադրել թափանցիկ լաքերը ծիածանային նեոնային հերթականությամբ և ստանալ անսովոր դիզայն։ Բայց սա երկար չի ապրի․ եղունգը գնդի ծանությանը չի դիմանա։

Կատուների աշխարհում

Վարդագույն փայլի ֆոնին բեղավոր մռութներ․ այս մանիկյուրով կարող եք ձեզ հարազատ զգալ ճապոնուհի աղջիկների շրջապատում, ովքեր հագնվում են հարայուկու ոճով։ Իսկ աշխատավայրում, թերևս, չեն հասկանա ու չեն գնահատի։ Ափսոս։

Համեմված եղունգներ

🎃THIS PUMPKIN SPICE TRIED TO MURDER ME!🎃 Full “tutorial” link in my bio 😹 Because let’s take it too far! You know those people that just can’t stop about pumpkin spice? This is dedicated to them LOL As you can hear I almost died when I accidentally inhaled 👃🏻pumpkin spice 🔪 … Slight exaggeration. If you want to watch some good ol silly fun click the link in my bio for morrreeeee pumpkin spice latte for your fingers! – ‼️‼️‼️A lot of you are missing the joke, this “mani” is to point out how silly the whole pumpkin spice thing has become… Ya know, sarcasm? – The orange polish is It’s A Piazza Cake from @opi_products use code ⭐️TWISTAR⭐️ for 15% off @hbbeautybar! – Song 🎶 Not For Nothing by Otis McDonald 🍃🍂🍁🍃🍂🍁🍃🍂🍁🍃🍂🍁🍃 #PumpkinSpiceLatte #PumpkinSpice #FallNails #FallNailArt #Starbucks #Fall #OPI

Փորձեք կիրառել համեմունքները ոչ թե խոհարարության մեջ, այլ՝ գեղեցկության։ Եղունգները լաքապատեք, այնուհետև՝ հովհարանման վրձինոով դրանց վրա համեմունք տարածեք։ Ինչի՞ համար են այդ բոլոր բարդությունները։ Իսկ դա արդեն այլ հարց է։

Սողունային

Սողունային դիզայնը կարելի է խորհուրդ տալ նրանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել ուժեղ բնավորությամբ օձային կնոջ կարգավիճակ։ Իսկ մնացածը կարող են պարզապես դիտել վարպետի աշխատանքը։

Ուրախ տարեդարձ

Մոռացե՞լ եք ամուսնու տարեդարձին տորթ պատվիրել։ Խնդիր չկա։ Հուշում ենք, ավելի ճիշտ՝ ցուցադրում մոմերը փչելու այլընտրանքային տարբերակ։ Թեև, իրականում, խորհուրդ չենք տալիս կրկնել այս փորձը։ Այն հրդեհավտանգ է։

Սննդային

Ինչո՞ւ աշխատավայր տանել լանչբոքս։ Այն այնքան տեղ է զբաղեցնում պայուսակում։ Այլ հարց է ուտելի մանկյուրը։ Դարակից հանում ես շոկոլադով և մարմելադով շշերը, պատրաստում և ուտում։ Եվ հանգիստ շարունակում աշխատանքդ։

Նրանք հետևում են

Արյունախառը աչքերով այս տեսանյութը հիշեք, այն ձեզ պետք կգա հոկտեմբերի վերջին, երբ սկսեք պատրաստվել Հելոուինին։

Դդմային

Եվս մեկ տարբերակ Հելոուինի համար։ Սարսափելի չէ, իհարկե, բայց ուշադրություն կգրավի։

Վիշապային տարբերակ

Ծանոթացեք 3D եղունգների տիպերի հետ։ Սև լաքով այն ասոցացվում է սադո-մազո զվարճանքների հետ։ Բայց եթե համադրեք փայլուն լաքի հետ, կարելի է կիրառել նաև դինոզավրերի սիրահարների կողմից։

Search