Համեստ և ոճային․ գրասենյակային մանիկյուրի 30 գաղափար

Եթե գրասենյակային դրեսս-կոդը ձեզ թույլ չի տալիս վառ մատնահարդարում անել, ուրեմն պետք է ավելի լարել երևակայությունը համեստ, աչքի չընկնող, բայց, միևնույն ժամանակ, ոճային մանիկյուր անելու համար։ Ձեզ ենք ներկայացնում 30 ամենատպավորիչ գաղափարները։

Դրեսս-կոդը դեռ չի նշանակում, որ պետք է հրաժարվել գեղեցիկ մանիկյուրից։ Եղունգները կարող են հմայիչ տեսք ունենալ անգամ առանց վառ մանիկյուրի։ Ընտրեք բեժ կամ պաստելային երանգներ, պարզ դիզայն (որն, ի դեպ, նաև նորաձև է) և կարճ եղունգներ։

Նյուդ եղունգներ

 Թերևս, ոչ մի մանիկյուր այսքան նուրբ և կանացի տեսք չունի, որքան՝ նյուդը։ Եվ պարտադիր չէ, որ այն լինի միագույն։ Ավելացրեք մի փոքր ոսկեգույն երանգ կամ փայլ։ Այսպիսի դիզայնը կհամադրվի նույնիսկ խիստ դասական կոստյումի հետ, բայց ձեզ ոճային  ու հետաքրքիր տեսք կհաղորդի։

Ոչ ձանձրալի ֆրենչ

Դասական ֆրենչը արդեն վաղուց ձանձրացրել է բոլորին, այդ պատճառով պետք է մտածել ինչ-որ հետաքրքիր բան։ Ոսկեգույն ծայրով սպիտակ կամ բրոնզով նյուդ․ այն և գեղեցիկ է, և հարմար գրասենյակային դրեսս-կոդին։ Ընդ որում, եթե դուք սիրում եք մուգ երանգներ, ապա սև լաքով ֆրենչը ևս գործող տարբերակ է։

«Մարմարային» մանիկյուր

Եվս մեկ անկրկնելի թրենդ, որը գեղեցիկ կդիտվի գրասենյակում գործնական հագուստի հետ։ Գործընկերները, հաստատ, կգնահատեն այն։

Բարակ գծեր

Թրենդ՝ եկած անմիջապես պոդիումից։ Նյուդ լաք և մետաղական կամ սև բարակ գծեր։ Շատ ոճային  է, հատկապես՝ եթե կրում եք գործնական կոստյում։ Թեև, աշխատանքից հետո ջինսերով ևս այս մանիկյուրը հաջողություն կունենա։

Ծաղիկներ

Ասես ջրաներկով նկարված նուրբ ծաղիկները  աչքի չեն ընկնի, բայց ձեր կերպարին կանացիություն կհաղորդեն։ Հիրիկ, նարդոս, կակաչ և վարդ․ ձեր սիրելի ծաղիկները կարող են ծաղկել հենց ձեր մատներին։

Փայլուն եղունգ

Պաստելային մանիկյուրը կարող է և ձանձրալի չլինել, եթե ավելացնեք մեկ դետալ՝ փայլ մատնեմատին։

 

Search