Կարմիր թարթչաներկ․ օգտագործման ուղեցույց

Գունավոր թարթչաներկը ստեղծվել է դեռևս անցյալ դարի  60-ական թվականներին։ Այն օգտագործել են, երբ հաճախել են երեկույթների՝ թերևս ցանկանալով ընդգծել այն ժամանակների խենթ երեկույթների ուրախ և անհոգ տրամադրությունը։

Այսօր գունավոր թարթչաներկով ոչ ոքի չես զարմացնի, այդ պատճառով կարմիր թարթչաներկը կարող է դառնալ ձեր հավատարիմ ուղեկիցը առօրյա դիմահարդարման հարցում։


Ինչպես ճիշտ օգտագործել կարմիր թարթչաներկը


Համաշխարհային դիմահարդարները տարակարծիք են կարմիր թարթչաներկի ճիշտ օգտագործման հարցում։

57a_new_revlon_mascara_collection_2016

Առաջին տարբերակում ստվերաներկի գույնը չպետք է համապատասխանի թարթչաներկի գույնին։ Բայց այստեղ ամեն ինչ կախված է կարմիր ստվերաներկի և թարթչաներկի երանգներից։ Սխալ ընտրված կարմիր ստվերաներկը աչքերին միայն հոգնած տեսք կհաղորդի։ Բայց վառ կարմիրը՝ ոսկեգույնի և սևի հետ համադրած, դիմահարդարումը հրաշալի կդարձնեն։

23b_kg2

Ի դեպ, կարմիր թարթչաներկի հետ հրաշալի են նայվում նաև կարմիր, անփայլ ստվերաներկերը։ Այդ պարագայում ստվերաներկը պետք է քսված լինի  smokey-eyes տեխնիկայով։

Մյուս դիմահարդարները կարծում են, որ կարմիր թարթչաներկը առանց այդ էլ վառ շեշտադրում է դիմահարդարման մեջ, որը լրացուցիչ տարրերի կարիք չունի։

516_403667528ce98eed

Կարմիր թարթչաներկ քսելու 3 միջոց


  • Թարթչաներկը քսելուց առաջ թարթիչները պտտացրեք, որպեսզի դրանք ավելի տպավորիչ տեսք ունենան։
  • Թարթչաներկից առաջ քսեք թափանցիկ գել, որպեսզի թարթիչները չսոսնձվեն իրար։
  • Սև թարթչաներկը կարմիրից առաջ կօգնի գույնն ավելի հագեցած ու կայուն դարձնել։ b04_colour_flash_red_lashes_5 0a1_alejandra_infante_red_mascara
Search