Ֆրենչ ոճի պեդիկյուր․ 20 հրաշալի գաղափար ամռան համար

10°

Մինչ տուփից սիրելի բոկոտիկները վերջապես հանելը հոգ տարեք ձեր ոտքերի գեղեցկության մասին։ Ֆրենչ ոճի պեդիկյուրը միշտ տեղին է լինում և ակտուալ, այդ պատճառով հատուկ ձեզ համար ներկայացնում ենք 20 օրիգինալ գաղափար։ Ընտրեք ամենասիրելին և ներկայացրեք ձեր վարպետին։

ՆՈՐԱՁԵՎ ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐ

Ամառային պեդիկյուրի հիմնական տարբերությունը ձմեռայինից այն է, որ ամռանը կարող եք մի փոքր երկարացնել եղունգները, քանի որ հենց երկարությունն է հնարավորություն տալիս գեղեցիկ դիզայն ստանալ, այդ թվում՝ ֆրենչ։

Եթե ձեր ոտքերի եղունգներն ունեն  երկարավուն հորիզոնական ձև, ապա ֆրենչն արեք շատ բարակ գծով։ Իսկ եթե դրանց ձևը թույլ է տալիս, ապա գիծը կարող եք ավելի հաստ անել։ Բացի այդ, այս մատնահարդարման համար մենք խորհուրդ կտաք, այնուամենայնիվ, ազատվել կուտիկուլներից․ որքան եղունգը տեսանելի լինի, այնքան դիզայնը գեղեցիկ կդիտվի։

Գունավոր ֆրենչ

Ամռան համար ամենավառ պեդիկյուրներից է գունավոր ֆրենչը։ Մեր կարծիքով ամենագեղեցիկը մատները դիտվում են կարմիր գույնով  (այն համադրելի է ցանկացած գույնի կոշիկի հետ),  բայց եթե դուք ավելի օրիգինալ բան եք ցանկանում, ապա ընտրեք պաստելային երանգներ։ Ի դեպ, գունավոր կարող է լինել ոչ միայն եղունգի ծայրը, այլև՝ նրա հիմքը։

Թեև նման պեդյուրին պետք է պատրաստվել․ եթե դասական ֆրենչը կարելի է անել կարճ եղունգներին, ապա գույնզգույնը գեղեցիկ է դիտվում հենց երկարների վրա։

Բութ մատի վրա նկարով

Պետք չէ բարդ դիզայն անել ոտքի բոլոր մատների վրա․ դրանց մակերեսը շատ փոքր է դրա համար։ Եթե անպայման ուզում եք ինչ-որ բազմազանություն, ապա առանձնացրեք բութ մատը՝ օգտագործելով գունավոր լաք, փայլեր և քարեր։ Ֆրենչի հետ համադրած այն շատ գեղեցիկ կլինի։

Դասական

Դասական ֆրենչ պեդիկյուրը ևս կարող է լինել ոչ ձանձրալի, եթե, օրինակ, չափի մեջ օգտագործվի փայլեր, կամ եթե վրայից քսել ոչ թե թափանցիկ, այլ՝ վարդագույն կամ մարմնագույն լաք։ Որոշ աղջիկներ թափանցիկ լաքի փոխարեն օգտագործում են նաև մանր փայլով լաք։


ՆՈՐԱՁԵՎ ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐ

Search