Մերիլին Մոնրոյի հայտնի զգեստը Ջոն Քենեդու տարեդարձից կվաճառեն աճուրդում

Նոյեմբերին աճուրդով կվաճառվի լեգենդար զգեստը, որով անկրկնելի Մերիլին Մոնրոն երգել է Ջոն Քենեդու ծննդյան  45-րդ տարեդարձին։

2

Շնորհավորական  Happy Birthday երգի ամենահայտնի կատարումը տեղի է ունեցել 1962 թվականի մայիսի 19-ին ամերիկյան նախագահ Ջոն Ֆ․ Քենեդու ծննդյան տարեդարձի տոնակատարությանը Madison Square Garden-ում։ Մերիլին Մոնրոն այդ ժամանակ հանրությանը ներկայացել է մարմնագույն շքեղ թափանցիկ զգեստով, որը դիզայներ Ժան Լուին զարդարել էր  2,5 հազար բյուրեղներով։ Չափազանց նեղ ձևվածքը բացառում էր զգեստի տակից ներքնազգեստի կրումը, և Մերիլին Մոնրոն հերթական անգամ հաստատում է դարի սեքս-խորհրդանիշի իր կարգավիճակը։

1

Զգեստի վերջին շտկումները արել են հենց Մոնրոյի վրա բեմ դուրս գալուց առաջ, որը նրա վերջին հանրային հանդիպումն էր Ջոն Քենեդու հետ։ Երեք ամիս անց Մոնրոն մահացավ, իսկ մեկ տարի անց՝ սպանեցին Ջոն Քենեդուն։ Նրանց սիրավեպի մասին բանավիճում են մինչ օրս։

Իսկ զգեստի համար «վեճը» կավարտվի արդեն շուտով․ նոյեմբերի  17-ին Լոս Անջելեսում աճուրդ կանցկացնի  Julien’s Auctions աճուրդի տունը։ Ամերիկյան պատմության գլխավոր զգեստներից մեկի համար աճուրդի կազմակերպիչները նախատեսում են ստանալ $2 միլիոնից ոչ պակաս գումար։ Իսկ դուք կկրեի՞ք այս զգեստը։

abito_marilyn_jfk_fi-kjld-1280x960web 160907-marilyn-monroe-kennedy-dress-mn-0906_3d328e7a71baf2c1f90430ce3c637193-nbcnews-ux-2880-1000 3_150544

 

Search