Թեթև շարֆեր ոճային աշնանային կերպարի համար

Դիզայներները չեն ցանկանում բաց  թողնել ամռանը։  Այլապես ինչպես բացատրել այն փաստը, որ ծալավուն, տաք շարֆերի հետ մեկտեղ աշնանային հավաքածուներում տեղ են գտել նաև թեթև, անկշիռ շարֆերն ու թաշկինակները։ Առաջարկում ենք ձեզ ևս հետևել այդ միտումին և աշնանային կերպարի համար ընտրել մի քանի նման աքսեսուար։

1

Թավշյա շարֆեր

Թավիշը այս աշնանը ճանաչվել է ամենաթրենդային կտորը։ Եթե չեք ցանկանում ոտքից գլուխ փաթաթվել այս փափուկ կտորի մեջ, խորհուրդ ենք տալիս սահմանափակվել բարակ, երկար, թավշյա շարֆով։ Այս սեզոնին նման մոդելները ընդունված է կրել վզին անփույթ ժապավենի տեսքով։

2

Պրինտով շարֆեր

Ջիպսի ոճը այս սեզոնին ավելի մեծ տարածում է գտել։ Խոշոր գունավոր պրինտով նորաձև գնչուական զգետները անհնար է պատկերացնել առանց կոլորիտային աքսեսուարների։ Ջիպսի ոճի զգեստին հիանալի լրացում կդառնա բարակ, երկար  սքինի շարֆը։ Որպեսզի կերպարը հավասարակշռված ստացվի, վրայից կրեք կաշվե կոսուհա կամ ժակետ։

3

Կարե-թաշկինակ

Վառ պրինտով դասական կարե-թաշկինակը վերադարձել է համաշխարհային պոդիում։ Նման թաշկինակով կարելի է լրացնել  70-ականների ոճը, որը բաղկացած կլինի միդի զգեստից և բարձրակրունկ զամշե երկարաճիտ կոշիկներից։

4

Թեթև շարֆ-թիկնոց

Միագույն կամ պրինտով բարակ շարֆ-թիկնոցը կարող է դառնալ ձեր կերպարի վառ դետալը։ Բավարար է այն անփույթ կերպով գցեք մեկ ուսին կամ կապեք վզին։

5

Ատլասե թաշկինակ

Փոքրիկ թաշկինակները, ոճաբանների պնդմամբ, կրկին պետք է առկա լինեն նորաձև աղջիկների զգեստապահարանում այս աշնանը։ Ցրտից ու քամուց այն, իհարկե, չի փրկի, բայց կերպարին նրբագեղություն կհաղորդի։ Այն կրեք թեթև բլուզների կամ զգեստների հետ՝ վզին փաթաթած ու նուրբ կապ գցած։

6valentino saintlaurenteu245 monsoon062 kim0271 guccieu215 devushka-v-dlinnom-plate-kozhanke-i-tonkim-sharfikom-na-shee couture-necktie-1 clp104a7h16160-1000x1300 cav0921 carolina-engman-v-dzhinsah-belom-palto-i-tonkim-sharfikom-na-shee brzgsharfplatokrsmcvbp0-1000x1300 aac0076 496634331094315ddbe342abadfc8bea 6705769-4 6240298-1-red 1011282-stilniy-sharf-13 1280-shutterstock357352838 35-street-style-mfw-day-1 05-mfw-ss17-street-style-day-4 03-mfw-ss17-street-style-day-4

Search