Ինչպե՞ս անել շուրթերի օմբրե դիմահարդարում

Այս beauty  թրենդը արդեն մի քանի սեզոն դուրս չի գալիս նորաձևությունից։ Այն այնքան է սիրվել, որ զգեստներից անցել է մազերի ներկման, մատնահարդարման և դիմահարդարման ոլորտներ։ Ինչպե՞ս ստանալ օմբրե շուրթեր։ Մենք ձեզ կներկայացնենք։

Օմբրեի էֆեկտով ոճային դիմահարդարումը մեզ  է հասել Կորեայից։ Գեղեցկուհի կորեուհիները շրթներկը քսում են միայն շուրթերի ներքին հատվածում, իսկ շուրջը երանգավորում են կոնսիլերի օգնությամբ։ Արդյունքում, շուրթերը ստանում են   «համբուրվածի» տեսք։

ombre-na-gubax-koreyanki

Մեզ օմբրեն հասել է ավելի դրամատիկ տարբերակում։ Ավանդաբար, այս դիմահարդարումը արվում է շեշտը շուրթերի վրա դնելու համար։ Եկեք փորձենք կրկնել այս նորաձև look-ը։

Շուրթերի օմբրե դիմահարդարման համար ձեզ անհրաժեշտ է․ 
— տոնային քսուկ կամ կոնսիլեր;
— ձեր սիրելի շրթներկի գույնի շուրթերի մատիտ;
— սիրելի շրթներկ;
— եզրագծերի մատիտ շուրթերի համար շրթներկի գույնից 2-3 երանգ մուգ;
— գլխավոր շրթներկից 2-3 երանգ մուգ շրթներկ կամ խիտ փայլաշրթներկ։

Օմբրե շուրթերի  ստացման քայլ առ քայլ ուղեցույց․ 

guby ombre instrukciya

Քայլ 1․ Որպեսզի շուրթերը բերեք մեկ գույնի, դրանց քսեք կոնսիլեր կամ տոնային քսուկ։

Քայլ 2․  Շուրթերի մատիտով ընդգծեք շուրթերի եզրերը։

guby ombre instrukciya 1Քայլ 3․ Որպեսզի  շուրթերի օմբրեի եզրերը նկատելի լինեն, մատիտը տարածեք դեպի ներս։ 

Քայլ 4․ Շրթներկով ներկեք շուրթերը։

guby ombre instrukciya 3Քայլ 5․ Վերցրեք  2-3 երանգ մուգ շուրթերի մատիտը (մուգ բալագույն կամ նույնիսկ սև) և ներկեք շուրթերի անկյունները։

Քայլ 6․ Մատիտի կիրառումից հետո օմբրեի էֆեկտը գրեթե պատրաստ է։ Որպեսզի մի գույնից մյուսի անցումը ավելի սահուն լինի խիտ փայլաշրթներկով կամ  2-3  երանգ մուգ շրթներկով ներկեք շուրթերը։

Շուրթերի օմբրեն համարվում է շատ վառ դիմահարդարում, և խորհուրդ չի տրվում այն անել մուգ աչքերի հետ միաժամանակ, այնպես որ, ավելի լավ է ընտրեք  աչքերի  nude makeup։

Search