Ինչպե՞ս գտնել հագուստի սեփական ոճը

14°

Նայում ես աստղերի բազմաթիվ կերպարանափոխումներին և մտածում, որ ինքդ դեռ չես գտել քո կատարյալ կերպարը։ Մեր խորհուրդները կօգնեն քեզ գլուխ հանել հագուստի հիմնական ոճերից և գտնել քեզ  2016 թվականին։

Պետք չէ փորձել հավաքել ամբողջական զգեստապահարան մեկ ոճում։ Ավելի լավ է ստեղծել մի քանի նորաձև կերպար տարբեր դեպքերի համար։ Որպեսզի հավաքեք ձեր զգեստապահարանը և հասկանաք, թե ինչն է պետք այնտեղից հանել և ինչն ավելացնել, կիրառեք այս ալգորիթմը․

Girl-in-Closet

  1. Մտածիր հիմնական կենսական  սցենարներ, որոնց դու մասնակից ես, օրինակ՝ աշխատանք գրասենյակում, մարզում մարզասրահում, հանդիպում ընկերուհիների հետ, ժամադրություն, սնոուբորդով զբոսանք, երեկույթներ, ակտիվ զբոսանքներ հանգստյան օրերին և այլն։
  2. Բացիր զգեստապահարանդ և ուշադիր զննիր հագուստդ և կոշիկներդ։ Փորձիր կազմել հավաքածուներ, որոնք կհամապատասխանեն քո սցենարի յուրաքանչյուր կետին։ Դու միանգամից կնկատես, թե ինչ է պակասում։
  3.  Որպեսզի չձանձրանաս, հրավիրիր քրոջդ կամ ընկերուհուդ և միասին ուսումնասիրեք զգեստապահարանդ ու կազմեք քո ոճը։ Փորձիր այն ամենն, ինչ ունես, և լուսանկարվիր։
  4. ֆոտոսեսիայից հետո դու կունենաս տեսողական օգնություն, որը ներկայացնում է ընթացիկ իրավիճակը։ Համարձակ կերպով հրաժարվիր այն իրերից, որոնք փչացնում եք կազմավածքդ, վատ տեսք ունեն կամ պարզապես քեզ դուր չեն գալիս։ Դրանք դասավորիր արկղում և հանձնիր բարեգործական հիմնադրամներին, որոնց մասին տեղեկատվություն հեշտությամբ կարող ես գտնել համացանցում։
  5.  Այժմ զգեստապահարանումդ տեղ է ազատվել նոր, ոճային հագուստի համար։ Ձեզ ենք ներկայացնում պարզ գիդ այս տարվա նորաձևության թրենդների մասին։ Կարդա և հասկացիր, թե ինչն է պետք հենց քեզ։

2016 թվականին կանացի հագուստի հիմնական ոճերը

rsz_une-femme-qui-fouille-dans-sa-garde-robe1

  • Ներքնազգեստային ոճ։ Գնեք այդ ոճի զգեստ, որը կդառնա լավագույն տարբերակը ռոմանտիկ ժամադրության համար։ Այն կարող է լինել ինչպես սև, այնպես էլ՝ պաստելային գույների։
  • Սպորտային շիկ։ Եթե անգամ դու հեռու ես սպորտից, մի քանի զույգ նորաձև սպորտային կոշիկներ պարտադիր պետք է լինեն քո զգեստապահարանում։ Չէ որ դրանք կարելի է կրել ամենուր և համադրել ոչ միայն սպորտային հագուստի, այլև՝ զգեստների և խիստ կոստյումների հետ։
  • Բոհո։ Մինչև հատակը հասնող ռոմանտիկ զգեստ, գլխարկ, հարմարավետ կարդիգան, անփույթ գանգուրներ․․․Նուրբ և ակտուալ ոճ ամեն օրվա համար։
  • Դասական գործնական ոճ։ Ամեն տարի դիզայներները առաջարկում են մեզ նոր մի բան գրասենյակի համար, քանի որ աշխատավայրում մենք անցկացնում ենք մեր օրվա մեծ մասը։ Աշխատանքային առօրյան բազմազանեցնելու հետաքրքիր միջոց է պրինտների միախառնումը՝ համադրելով պուտավորը գծավորի կամ վանդակավորի հետ՝ ինչպես դա անում են նորաձևության շատ բլոգերներ։
  • Մինիմալիզմ։ Չե՞ս սիրում շատ իրեր և աքսեսուարներ։ Ուշադրություն դարձրեք անսովոր կտորից հետաքրքիր իրերին՝ զուրկ պրինտներից և դետալներից։ Մինիմալիստական ոճի վերարկուն, զգեստը, տաբատն ու վերնաշապիկը  գեղեցիկ համադրություն են կազմում առանց կրունկի կոշիկների հետ, օրինակ՝ լոֆերների։
  • 70-ականներ։ 70-ական թվականների ոճը այսօր նորաձևության գագաթնակետին է։ Երկար շրջազգեստներ, զամշե բաճկոններ, ծպքերով պայուսակներ․ այս ամենը ձեզ պետք կգա գարնանային զբոսանքի կամ ընկերուհիների հետ ընթրիքի համար։
  • 90-ականներ։ Ինչպես 70-ականները՝ այս ժամանակաշրջանը ևս իր վերածնունդն  ապրում։ Կարոտել ես այն ժամանակներին, ստեղծիր ջինսային total look։
Search