Ի՞նչ բույր ունեն պոկեմոնները․ թողարկվել է Pokemon Go խաղի օծանելիքը

Այս նոր խաղը այնքան է գրավել մարդկանց, որ նրանք պոկեմոններին որսալու համար պատրաստ են ամեն ինչի․ ներխուժում են մասնավոր տարածք և նույնիսկ պոկեմոնների խաղ խաղում մեքենա վարելիս։ Pokemon Go-ն ներխուժել է նույնիսկ բյութի արդյունաբերություն, բայց այստեղ, բարեբախտաբար, ունi ոչ այդքան բացասական հետևանքներ։

Fragrancenet-PokemonԱյսպիսով,  Air Val International Perfume & Cologne-ում որոշել են գումար վաստակել այդ մոլուցքի վրա և ստեղծել  Pokemon հարդարաջուր։ Ի դեպ, այս ընկերությունը ժամանակին թողարկել է նաև «Սիմփսոնների»և «Մեքենաների» օծանելիք։

c700x420

The Pokémon Eau de Toilette-ը յունիսեքս բույր է՝ նարնջի ծաղկի, վանիլի և  մշկընկույզի բույրով։ Կլոր, թափանցիկ տուփը զարդարված է ամենահայտնի պոկեմոնով՝ Պիկաչուով։ Օծանելիքի արժեքը 12 դոլար է։

 

Search