Ինչ տեսք ունեն հայտնի նորաձևության տների գրասենյակները

Ձեզ միշտ հետաքրքրե՞լ է, թե ինչպիսի միջավայրում են իրենց գլուխգործոցները ստեղծում դիզայներները, որտեղ անցկացնում օրվա մեծ մասն ու ինչ պայմաններում աշխատում։ Մենք ունենք ձեր հարցի պատասխանը։

70a_karl

Versace-ի գրասենյակ

Դոնաթելա Վերսաչեի գլխավոր գրասենյակը գտնվում է Միլանում։ Վերսաչեի արհեստանոցը մինիմալիզմի մարմնավորում է, որտեղ դուք չեք գտնի ոչ մի ավելորդ դետալ։ Սպիտակ կահույք և թափանցիկ դարակներ։ Միակ վառ դետալը Կարլ Լագերֆելդի սկետչերն են պատին։

Michael Kors

Նյու Յորի կենտրոնում գտնվող այս ընդարձակ գրասենյակը տարբերվում է Վերսաչեի մինիմալիստական գրասենյակից։ Այստեղ ևս սպիտակ պատեր են, բայց՝ ավելի ժամանակակից և տեխնոլոգիապես հագեցած։

5ac_corporate_hq_open_seating 17b_corporate_hq_kitchen_space a2d_corporate_hq_lounge_meeting_space be3_michaelkors_shot_b__723849b cc3_michael_kors4

Karl Lagerfeld

Կարլ Լագերֆելդի  գրասենյակը պակաս հայտնի չէ, քան ինքը՝ դիզայները։ Լագերֆելդն աշխատում է Սենայի ափին գտնվող իր տանը։ Իսկ 1820  թվականին կառուցված տան սեփական  մտահաղացմամբ ժամանակակից ինտերիերը պարզապես հրաշալի է։

Ասկետական կահույքը, ավելորդ դետալների բացակայությունը, լիարժեք ֆունկցիոնալությունը այն ամենն են, ինչ պետք են Լագերֆելդին։

Իմ բնակարանում չկա ոչ մի իր, որը արտադրված է մինչև 2000 թվականը։ Ոչ մի։ Ընդհանրապես ոչինչ չկա, միայն գրքեր։ Ես հասցրել եմ ապրել բոլոր ոճերում, եղել է շրջան, որ ես տարված եմ եղել XVIII դարով,  XIX դարով, 30-ական թվականներով, ար-դեկոյով, 60-ական թվականներով, և այդ ամենն ինձ դուր էր գալիս, բայց հետո ձանձրացրեց։ Ես ապրում եմ նորաձևության մեջ, այդ պատճառով այն ամենն, ինչ ես ասում եմ, երբեք վերնջնական չէ։ Դա այսօրվա իրականությունն է։ Իսկ թե ինչպիսին կլինի վաղվա օրը, պարզ չէ։

Կարլ Լագերֆելդ
70a_karl 832_karl3 d6e_karl2 e04_610x453_quality97_650x483_quality97_ad_07_2008_kl_voltaire_020__copy_w

Christian Lacroix

Հնագույն ֆրանսիական նորաձևության տան դիզայների՝ Քրիստիան Լակրուայի  արհեստանոց-բնակարանը գտնվում է Փարիզի հին կենտրոնում և շատ նրբաճաշակ տեսք ունի։

Ամեն անգամ, երբ մայրս հյուր է գալիս, ինձ խորհուրդ է տալիս վերանորոգել տունս։ Իսկ ինձ այսպես էլ է դուր գալիս։ Այն իրոք այնքան էլ նոր տեսք չունի, բայց այնքան փարիզյան է։

Սաշա Վալկհոֆ
1cf_sasha8 2c9_saha9 6bf_sasha 824_sasha4 b97_sasha5 beb_saha3 d42_saha7
Search