Միլանի նորաձևության շաբաթ․ 2017-ի գարուն-ամառ սեզոնի կոշիկային միտումները

Միլանի Նորաձևության շաբաթվա ավարտից հետո կարելի է ամփոփում կատարել և խոսել գլխավոր միտումների մասին։

Արդեն հայտնի է, որ Dolce&Gabbana-ն առաջարկում է 2017-ի գարուն-ամառվա համար կայուն կրունկով կոշիկներ։ Բացի այս միտումից, Milan Fashion Week-ի պոդիումից կարելի է  առանձնացնել ևս մի քանիսը։ Օրինակ, անցումը սպորտին։ Այս միտումը արտահայտվել է պլատֆորմով սպորտային սանդալներում և գուլպայանման կիսաճտքավոր կոշիկներում։

0b8_fjendi

Ընդհանուր պլատֆորմը  2017-ի գարուն-ամառ սեզոնի կոշիկների ևս մեկ միտում է, որը շարունակում է կայունության թեման։

17a_guchchi

Քուղերի, կապիչների և գամերի առատությունը, լողափնյա և «տնային» հողաթափերը, փայլերն ու դեկորը ևս տեղին կլինեն հաջորդ սեզոնին։

d16_prada-1

Նման չափազանցված մոդելների կողքին դիզայներները ներկայացրել են նաև ավելի պրակտիկ մոդելներ, օրինակ՝  kitten heel կրունկով կոշիկներ կամ միագույն բոկոտիկներ։

ba4_anteprima

1fb_jil_sander 513_gimba_ dc2_fay 43a_laura_biagiotti 65c_max_mara 0a0_msgm 370_sportmax a5c_trussardi baf_vjersachje c0d_dolchje_gabbana_ da6_dolchje

Search