Համացանցի օգտատերերը քննարկում են դիմահարդարման «կախարդական» վրձինները

Հավատու՞մ եք դուք միաեղջյուրներին։ Բրիտանական Unicorn Lashes ապրանքանիշը որոշել է ապացուցել նորաձևության համայնքին, որ այդ կախարդական կերպարները գոյություն ունեն։ Համենայնդեպս, հենց նրանք են ոգեշնչել դիզայներներին ստեղծել  դիմահարդարման աքսեսուարների  «կախարդական» շարք։

Բրիտանացիների ներկայացրած հավաքածուն բաղկացած է տասը տարբեր վրձիններից, որոնց բռնակները պատրաստված են եղջյուրի տեսքով, իսկ վրձինը, ամենայն հավանականությամբ, պատրաստված է միաեղջյուրի բաշից և ունի ծիածանի բոլոր գույները։

Հավաքածուն ամբողջացնում է նրա համար նախատեսված հատուկ պայուսակը, որը պատրաստված է նույն ոճով։

Նման  «կախարդական» հավաքածու հնարավոր կլինի գնել  հոկտեմբերի վերջին $60-ով․ գրում է Daily Mail-ը։ Իսկ մինչ այդ բոլոր ցանկացողները կարող են հիանալ դրանով   Instagram-ում։

Ի դեպ, մի քանի օր առաջ հայտնի կոսմետիկայի ապրանքանիշ  Tarte-ը նույնպես ներկայացրել է  «միաեղջյուրային» վրձինների սեփական տարբերակը, բայց ավելի վառ գույներով։

 

Search