Այս տարվա ոճի իկոնաների թվում Vanity Fair-ի խմբագիրները նաև անվանել են դերասաններ Իդրիս Էլբային, Լիլի Ջեյմսին, Էդդի Ռեդմեյնին և Հելեն Միրենին, ով խաղացել է Ելիզավետա II-ի դերը  «Թագուհի» ֆիլմում։

tumblr_mzo2bpc3lu1rkmxd6o1_1280

Առավել ոճային հագնվողների ցանկում թագավորական անձանցից հայտնվել են նաև Նիդեռլանդների թագուհի Մաքսիման, Ելիզավետայի թոռ արքայազն Հարրին։ Ինքը՝ Ելիզավետա  II-ը ցանկում հատուկ անդրադարձի է արժանացել։ Հենց նա, ով չի վախենում վառ գույներից և ոչ ստանդարտ տեսքի գլխարկների սիրահար է, թոփ-ցանկի հեղինակների կարծիքով, վերջին վաթսուն տարին կերտում է բրիտանական միապետության դասական ոճը։

il-planning-da-rispettare

Նա համառորեն մեզ ցուցադրում է, թե ով է նա և ինչն է  նրա համար կարևոր՝ չշեղվելով այն ստանդարտից, որը ընդունել է տարիներ առաջ։ Քաղաքականություն, մշակույթ, հասարակության դասակարգային կառուցվածք․ այս ամենը մշտապես փոփոխվում է, իսկ նա՝ ոչ։ Նա փարոսի նման է,-նշվում է Vanity Fair-ի անդրադարձում։
prince-george-queen-a
Այո, ոճը նրանց մոտ ընտանեկան է։ Վերջերս ֆեշն-իկոնաների ցանկում էր հայտնվել նաև թագուհու ծոռը՝ փոքրիկ արքայազն Ջորջը։ Իսկ Ջորջի մայրիկին՝ Քեյթ Միդլթոնին, արդեն տարիներ շարունակ հիացմունքով հետևում են լուսանկարիչներն ու հանրային քրոնիկոնի սիրահարները։
BRITAIN-ROYALS-PEOPLE-GEORGE