2016-ի աշնան բյութի թրենդ․ բյուրեղյա շուրթեր

2016-ի աշունը հարուստ է հետաքրքիր և վառ բյութի թրենդներով։  Դրանց մասին մենք պարբերաբար պատմում ենք ձեզ և առաջարկում կիրառել ձեր արտաքինում։ Բայց դրանք չեն սպառվել։

Դիմահարդարները մտածել են նոր հետաքրքիր թրենդ՝ բյուրեղյա շուրթեր։ Իհարկե, բյուրեղները շուրթերի վրա դժվար է առօրյայում շրջել, բայց նման դիմահարդարումը շատ տպավորիչ է։ Այն իդեալական է ֆոտոսեսիայի կամ երեկույթի խենթ կերպար ստանալու համար։

14288131_676554635835820_922580556_n

Թրենդը ստեղծել է Նյու Յորքից դիմահարդար Յոհաննա Ադամսը՝  իր գաղափարի մասին պատմելով  Instagram-ի իր էջում։ Հենց սոցիալական ցանցով էլ բյուրեղյա շուրթերը սկսել են տարածում գտնել։

Բյուրեղյա շուրթերի էֆեկտը ստացվում է գույների միախառնումով և շերտավորումով։ Շուրթերի յուրաքանչյուր դիմահարդարման համար պահանջվում է մեկ ժամ։

13658431_1773983589545047_974271090_n 13731296_1243565245677514_1807275576_n 14334659_1233917406649492_1873488557_n 14487254_893814677400418_1391227434312925184_n

Յոհաննան պատմել է, որ ոգեշնչումը գտել է բնությունից և իր հավաքածուում առկա թանկարժեք քարերից։

Search