Մուգ վարսերի բալայաժ․ 30 գեղեցիկ գաղափար

Գարնան ամենաթեժ շրջանն է․ ճիշտ ժամանակն է փոխվելու։ Եթե դուք ունեք մուգ մազեր, կարող եք թարմացնել ձեր կերպարը բալայաժի տեխնիկայի օգնությամբ։ Ձեզ ենք ներկայացնում  30 ամենանորաձև տարբերակները։ Ընտրիր լավագույնը քեզ համար և ներկայացրու այն քո վարսահարդարին։

Բալայաժ ներկման տեսակը արդեն մի քանի սեզոն նորաձև թրենդ է։ Բնականության նորաձևությունը, այրված մազերի էֆեկտը և դրանց բնական փայլը  թելադրում են իրենց կանոնները․ նույնիսկ թխահերներն են փորձում մազերին հաղորդել այնպիսի տեսք, որը հատուկ է շիկահերներին։ Մուգ վարսերի բալայաժը ունի իր առանձնահատկությունները․  ձեզ ենք ներկայացնում  30 առավել հաջող գաղափարները, որոնք կարող եք կրկնել։ Գեղեցկության սրահում, ոչ տանը։

Վառ կոնտրաստ

Եթե դուք թխահեր եք և չեք ցանկանում կտրուկ փոխել ձեր վարսերի գույնը, ապա փորձեք վառ կոնտրաստով բալայաժ անել։ Գագաթնամասը կարող եք թողնել բնական գույնով կամ մուգացնել, իսկ ծայրերը՝ բացացնել։ Այս կոնտրաստը կօգնի ձեզ վառ տեսք ունենալ։

Շատ կարևոր է, որ մուգից անցումը բացի լինի աստիճանաբար։

Բնական փայլ

Բնական փայլի տեսք ունեցող բալայաժը այնպիսի տեսք ունի, կարծես ձեր վարսերը ներկված չեն, այլ՝ պարզապես լույսի տակ փայլում են։ Ներկման այս տարբերակը հարմար է այն աղջիկներին, ովքեր չեն ցանկանում կտրուկ փոփոխություններ անել, բայց դեմ չեն ավելի էֆեկտիվ սանրվածքին։

Եթե դուք բնականության կողմնակիցն եք և դեմ եք վարսերի ներկմանը, ապա այս տարբերակը հենց ձեզ համար է։

Կարամել

Իրիս և կարամել․ ժանգագույն երանգ, որը աստիճանաբար գագաթի մոտ մգանում է․ սեզոնի ամենանորաձև թրենդներից մեկն է։ Կարամելային բալայաժը ավելի գեղեցիկ է դիտվում մուգ վարսերի վրա, այնպես որ՝ դա ձեր առավելությունն է։  Այն կարող է լինել շատ նուրբ, բայց և կարող է անցնել վառ ժանգագույնի։ Ձեզ մնում է միայն որոշել, թե միայն ծայրերն եք ուզում կարամելագույն դարձնել, թե ամբողջ երկարությունը։

Կարմիր, բալագույն, վարդագույն

Ուրիշ ովքեր կարող են փորձարկումներ անել կարմիրի, բալագույնի և նույնիսկ վարդագույնի հետ, եթե ոչ՝ սևահերները։ Լավ նորություն․ 2016 թվականի ամռանը այս երանգները կրկին նորաձև են։ Հենց բալայաժի տեխնիկայով կարմիրը չափազանց ճչան չի ստացվի։ Կարմրացրեք մազերի միայն ծայրերը և վառ տեսքը ապահովված է։

Search