5 իր, որոնք անպայման պետք է ունենալ 2016-ի աշնանային զգեստապահարանում

Արդեն հույսը կտրելով տաք օրերից՝ դուք, թերևս, արդեն մի կողմ եք դրել թեթև հագուստները։ Զգեստապահարանը թարմացնելու, բայց աչքի պատահածը կգնելու համար, մենք պատրաստել ենք 2016-ի աշնան մեստ հավ ցանկը։ Կարդացեք, թե ինչն է նորաձև այս սեզոնին, այնուհետև՝ գնացեք շոփինգի։

  • Ռոմանտիկ զգեստ

Նուրբ երանգներն ու գեղեցիկ ծաղկային պրինտները հարմար են աշնան առաջին օրերի համար։ Իսկ ցուրտ եղանակին դրան ավելացրեք գործած հագուստ և ծանր կիսաճտքավոր կոշիկներ։

516_090916_fallpieces_embed3

  • Զանգականման թևք

Տաք սվիտերը կարող է դառնալ լուքի հետաքրքիր դետալ, եթե ընտրեք զանգականման թևքով մոդել։ 2016-ի աշնանը նորաձև են հենց նման թևքերը։ Նման սվիտերը կարելի է կրել ինչպես ջինսերի, այնպես էլ՝  А-սիլուետով շրջազգեստի հետ։

c80_090916_fallpieces_embed4

  • Շրջազգեստային կոսմտյում

Մոռացիր գրասենյակային դասականի մասին, ավելի լավ է  հիշիր Chanel-ի հավաքածուները։ Շրջազգեստային կոստյումը կարող է լինել նաև ոչ ձանձրալի, եթե ճիշտ ընտրեք կտորն ու դեկորները։ Օրինակ՝ ընտրեք միլիտարի ոճի շրջազգեստային կոստյում։

745_090916_fallpieces_embed5

  • Խալաթանման վերարկու

Խալաթանման վերարկուն ևս այսօր շատ պոպուլյար է։ Բացի այդ, այն նաև շատ հարմարավետ է։ Ստիպված չեք լինի ժամանակ վատնել կոճակ կոճկելու վրա։

5cd_090916_fallpieces_embed7

  • Դեկորով կիսաճտքավոր կոշիկներ

Կիսաճտքավոր կոշիկները 2016-ի աշնան ամենանորաձև կոշիկներն են։ Բայց մի կողմ դիր դասական սև տարբերակը։ Ընտրիր գունավոր և դեկորով  մոդելներ։ Թող դա լինի թեկուզ փոքրիկ գծեր կամ ոչ ստանդարտ կրունկ։

8c2_090916_fallpieces_embed6

Search