Մանիկյուրի 5 նոր թրենդ․ նրբագեղություն

Կարծես թե, լաքերի էքստրավագանդ գույներն ու բարդ նախշերը  մնացին անցյալում․ աշուն-ձմեռ սեզոնի գլխավոր թրենդները փորձագետները անվանել են այս հինգը, և դրանք բոլորը համեստ ու նրբագեղ են։

1. Կաթիլի հետք

Եղունգների արմատային հատվածի այլ երանգը արդեն նորություն չէ․ «հակառակ ֆրենչը» արդեն նույնիսկ համարվում է հնացած։ Այս ուղղության նոր միտումը նուրբ կաթիլանման ակցենտն է, ընդ որում՝ պարտադիր կոնտրաստային, բայց համեստ գույնով։  Սև-սպիտակը, նյուդն ու բորդոն համարվում են ֆավորիտներ։

2. Ընձառյուծ

Պարզապես մի քանի գունավոր հետք չեզոք  ֆոնի վրա․ աշխարհի ամենահասարակ մանիկյուրը համեստ, բայց օրիգինալ տեսք ունի։

3. Երկգույն ֆրենչ

Սպիտակ գծի փոխարեն վառ կամ պաստելային երանգների համադրությունը ձեր ֆրենչը կդարձնի անսովոր և գերնորաձև։

4. Երկրաչափություն

Լայֆհակ մանիկյուրի վարպետներից․ եղունգի կենտրոնով անցնող ուղղահայաց գիծը վիզուալ երկարացնում է այն, իսկ գունավոր ակացենտը՝ սրում էֆեկտը։

5. Ժեոդ

Ժեոդը փակ խոռոչ է, որի ներսում ձևավորվում են անհավանական գեղեցիկ բյուրեղներ։ Խառնելով իրար մոտ երանգների մի քանի լաքեր՝ կարող եք ստեղծել «ժեոդային» էֆեկտ ձեր մատների վրա, որը սեզոնի ամենանորաձև թրենդն է։

 

Search