12 ամենատարօրինակ նորաձևության ցուցադրությունները

Յուրաքանչյուր Նորաձևության շաբաթվան դիզայներները փորձում են հետք թողնել նորաձևության պատմության մեջ բոլոր հնարավոր միջոցներով։ Այդ թվում կարող են լինել փորձարկումները հագուստի և դիմահարդարման հետ, անհավանական դեկորացիաները (վերջին ժամանակներս դրանք հատկապես լավ են ստացվում Chanel նորաձևության տան մոտ․ ցուցադրությունները անցկացվում են սառցաբեկորներում,  Chanel «սուպերմարկետում», փոփ-ափ օդանավակայանում), անսպասելի փլեյլիստները, որոնք արտացոլում են հավաքածուի գաղափարը։

HOOD BY AIR

c5a3daf1b8d8b5e3a2030163b74ce7da4fac446dac91e3f41215f6bc32bf3012

Օրերս Նյու Յորքում անցկացվում էր Նորաձևության շաբաթ ( 2017 գարուն-ամառ սեզոն), որի շրջանակներում  ամենաանսովորը կարելի  է անվանել  Hood By Air-ի ցուցադրությունը, որտեղ մոդելները պոդիում էին դուրս եկել երկկողմանի կազակ-կոշիկներով։ Միգուցե, նրանց քայլվածքը դրանից տուժել էր, բայց այս ցուցադրությունը երկար կհիշվի։
RICK OWENS
ce63429adea67f1a5caea0fe90c6782f fdd501f2342a9bc01a628e3693758fba
2015 թվականի աշնանը Ռիկ Օուենսը  (Rick Owens) ևս մեկ անգամ ապացուցեց աշխարհին, որ կանանց հետ թեթև է, ընդ որում՝ բառիս բուն իմաստով։ Մոդելները շրջեցին պոդիումով՝ վրաներից կին կախված (կենդանի բեռը իրականացնում էր ուսապարկի կամ կրծքավանդակի զրահի դեր)։ Մենք դեռևս չենք նկատել, որ ինչ-որ մեկը վերցնի այս թրենդը, բայց, այնուամենայնիվ, կնոջը ձեռքերի վրա տանելը այսօր նաև նորաձև է։
MIGUEL ADROVER
68edfa31a663dec5f985d7102f2fc309
Կյանքում մեզ հաճախ պակասում է փրկարարական օղակը, գուցե այդ պատճառով էլ Միգել Ադրովերը (Miguel Adrover) 2012 թվականին որոշեց աղջիկներին տալ իսկական փրկարարական օղակ։ Վստահ չենք, որ այն կօգնի լուծել ձեր խնդիրները կամ այն կարելի է համադրել ձեր սիրելի զգեստի հետ, բայց այս աքսեսուարի սիմվոլիզմից հաստատ չես հրաժարվի։
MAISON MARGIELA
1da73db4fca074f354f7d79e1e61fb64 8ed243bf39bd241c141748f748230a13
Կեղծամից վերարկու և զուգագուլպա հիշեցնող դիմակ, որոնցով ամերիկյան ֆիլմերում ծածկում են իրենց դեմքը գողերն ու հանցագործները։ Ոմանց համար անհամատեղելի այս իրերի հավաքածուն Մարտին Մարժելայի (Martin Margiela) համար հիշվող ցուցադրության գաղտնիքն էր և մեր հավաքածուում հայտնվելու առիթ։
VIKTOR & ROLF
1c1fb96156618d0d692d1902fb71341f 1283cb1fd8c772475afa6be7d95bc7d2
Նիդեռլանդական Viktor & Rolf  նորաձևության տան ցուցադրությանը կարելի էր վաճառել իսկական շոուի տոմսեր։ 2010 թվականի գարնանային ցուցադրությանը ողջ աշխարհը տեսավ անցքերով և կտրված փարթամ զգեստներ։
ALEXANDER MCQUEEN
2a9323b3b32cbde50313ec5f31ffb967 9f7a8d8fd7aa01c273f370fd71568f2a
Alexander McQueen-ի այս կոշիկների մասին, որոնք ի հայտ եկան  2010 թվականին, չեն կատակել միայն ալարկոտները։ Կատակը կատակ,  բայց Լեդի Գագան (Lady Gaga) բազմիցս է դրանցով հայտնվել կարմիր գորգին և նկարահանվել տեսահոլովակներում։ Ինչպես երբևէ երգել է Նենսի Սինատրան (Nancy Sinatra)՝ «These boots are gonna walk all over you» («Այս կոշիկները կանցնեն քո վրայով»)։
JEREMY SCOTT
47c3003820bfeee5fd563f57f18efb68 5869126188510800261af4e4c0bec068
2011 թվականին Ջերեմի Սքոտը  (Jeremy Scott) իր գարնանային հավաքածուն նվիրեց, հաստատ, ոչ բուսակերներին։ Եթե մսային այդ զգեստները նա ստեղծեր մի քանի տարի անց, քննադատության կարժանանար ժամանակակից և անկախ աղջիկների կողմից։ Իսկ այսօր նորաձևության պատմության այդ դրվագը հիշվում է ջերմությամբ և նոստալգիայով։

ALEXANDER MCQUEEN

e3f60c7791487a7bc05442d9dfbb72e3

Ինչպես համատեղել ռոբոտատեխնիկան, բարձր նորաձևությունն ու նկարչական  ներկերը։ Այդ հարցի պատասխանը  1999 թվականին գտել է Ալեքսանդր Մաքքուինը (Alexander McQueen)։ Այդ տարի գարնանային ցուցադրության գլխավոր պահը սպիտակ զգեստով մոդելի բեմելն էր, որը վերածվեց մի ամբողջ ներկայացման։ Կանգնելով պտտվող հարթակի վրա՝ աղջիկը ծածկել էր դեմքը, որպեսզի պաշտպանվի ռոբոտներից, ովքեր քաոսային կերպով նրա զգեստը ծածկում էին ներկով։ Այս տեսարանը իսկապես շատ տպավորիչ էր նորաձևության պատմության մեջ։
MAISON MARGIELA
2afbdf9280712580a8194870bbc5b074 16cda080e210869059b99b7700fa3854
Maison Margiela-ի դիմակները  2012 թվականին դարձան իդեալական լուծում բոլոր այն աղջիկների համար, ովքեր չգիտեն ինչպես թաքցնել դեմքի վատ մաշկը։ Սակայն ոչ բոլորը համարձակվեցին կրել նման բյուրեղապատ դիմակներ։ Համարձակների թվում էր Քանյե Ուեսթը։
MANISH ARORA
6ce81c38c55f33b6dc7ac9e4bf387711
«Շրջիկ կրկես» արտահայտությունը նոր իմաստ ստացավ, երբ   2009 թվականին Մանիշ Արորան  (Manish Arora) ներկայացրեց կրկեսից ոգեշնչված իր նոր հավաքածուն։ Ամենահիշվողը կարուսել-զգեստն էր, որով Քեթի Պերրին, ի դեպ, անմիջապես բեմ բարձրացավ։
MOSCHINO
c009875682251667d7746860b3e4eb4d abba9faac6706695214671f8af8a6022 7887d90c37613aacb22664263ade5bb0
Եթե Ջերեմի Սքոտին  (Jeremy Scott), ով զբաղվում է Moschino-ի հագուստներով,  հարցնեն, թե ինչպիսին պետք է լինի կնոջ հագուստը աշուն-ձմեռ սեզոնին, նա, թերևս, կպատասխանի, որ վառված կամ, նվազագույնը, լուսամփոփի նման։
VIKTOR & ROLF
bd8f77c5dd7e5e534a7be7f6c4a70c66 844885d99585b48df86f5908bd46f658
Viktor & Rolf -ի 2005 թվականի աշնանային հավաքածուն նվիրված էր  բոլոր քունը չառած աղջիկներին։ Մոդելները բեմ էին բարձրանում ծածկոց-զգեստներով, որոնց օձիքի տեղում բարձ էր։ Տարիներն անցնում են, բայց մենք դեռ ունեն նման հանդերձանքի կարիք։
Search