10 հետաքրքիր փաստ շրթներկի մասին, որոնք դուք չգիտեիք

Այն ամենավաճառվող բյութի արտադրանքն է աշխարհում և կոսմետիկ միջոց, առանց որի կանանց մեծամասնությունը դուրս չի գա տանից։ Շրթներկը իր հետքն է  թողել բոլոր կանանց (և տղամարդկանց) կյանքում, այն օգտագործում են արդեն 5000 տարի։

Աշխարհում նույնիսկ նշվում է շրթներկի միջազգային օրը՝ հուլիսի 30-ը։ Իսկ այսօր մենք կպատմենք ձեզ դիմահարդարման այս միջոցի մասին տասը հետաքրքիր փաստ, որոնց մասին դուք, թերևս, չգիտեիք։

  1. 70 հազար  բզեզ է պահանջվել  400 գրամ դարչնագույն ներկ ստանալու համար, որից պատրաստում էին Կլեոպատրայի շրթներկերը։
  2. 1880 թվականին   Guerlain ապրանքանիշը ներկայացրեց առաջին կոմերցիոն հաջող շրթներկը, որը բաղկացած էր թուրինջից, նավթից և մոմից։
  3. 1915 թվականին շրթներկը առաջին անգամ հայտնվեց վաճառքի այն տեսքով, որով մենք այն գիտենք այսօր՝ երկարավուն, մետաղական տուփով։ f587d662464b2afbc92d9fb1601fa6a0_tumblr_nsa53dqq5g1tlsbipo1_500
  4. 58 տոկոս կանայք ունեին  իրենց կոսմետիկայի պայուսակում նվազագույնը մեկ տուփ շրթներկ 1938 թվականին։
  5. 98 տոկոս կանայք ունեին նվազագույնը մեկ տուփ շրթներկ 1950 թվականին։fisti_ru_8040
  6.  1959 թվականին Կոննի Ֆրենսիսը երգել է իր ամենահայտնի երգը՝ “Lipstick on Your Collar” (Շրթներկ քո օձիքի վրա)։
  7. $ 93 միլիոն դոլար գումար են ամերիկացի կանայք ծախսել շրթներկի վրա  1959 թվականին։
  8. 1770 թվականին բրիտանական խորհրդարանը օրենք է ընդունել, որով արգելվում էր ներկել շուրթերը։ Օրենքում ասվում է, որ  «կանայք կարող են մեղավոր ճանաչվել կոսմետիկ միջոցների օգնությամբ  ամուսնացած տղամարդկանց գայթակղելու մեջ, նրանց կարելի է դատել կախարդության համար»։ ed8247fcbfda13cb74ae4442cda3a9ee_tumblr_nsac9pqdyx1ub07tro1_500
  9. 1996 թվականին Մալայզիայի Կուալա Լումպուրի կառավարությունը արգելք սահմանեց շրթներկի չափից շատ օգտագործման համար՝ պնդելով, որ «դա անօրինական սեքսի դրդելու միջոց է»։
  10. $ 380 միլիոն գումար (ներկայիս դրությամբ) է փոխանցվել ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց հիմնադրամին աշխարհում ամենահայտնի  ապրանքանիշի՝  M.A.C Viva Glam-ի շրթներկերի վաճառքից։

Իսկ այժմ առաջարկում ենք դիտել Կոննի Ֆրենսիսի Lipstick on Your Collar երգի կատարումը 1959  թվականին։

Search