10 ամենասեքսուալ օծանելիքները՝ ըստ տղամարդկանց

Տղամարդիկ անկեղծացել են, թե որ օծանելիքներն են  համարում սեքսուալ։ Ընտրեք և գրավեք նրանց։

1. Deep Euphoria, Calvin Klein

Մանդարինի տերև ու սպիտակ պղպեղ, սև վարդ, քաջվարդ և հասմիկ, մուշկ և պաչուլի․ գաղթակղության համար անպարտելի  համադրություն, անհավանական կրքոտ ու վառ բույր, որը կհիշվի անմիջապես և ընդմիշտ։

 2. Si Intense, Giorgio Armani

Վարդի եթերային յուղով շիպրային բույրը հնչում է առեղծվածային և արքայական՝ շնորհիվ  օշինդրի դառնոտ նոտաների և օսմանտուսի պայծառ ակորդի։

3. Daisy Eau So Fresh, Marc Jacobs

Թուրինջ, ազնվամորի, լիչի և տանձ․ քաղցր մրգային բույրը նման է օրիգինալ աղանդերի, որը այնքան ցանկանում ես համտեսել։

4. My Burberry Black, Burberry

Այս օծանելիքը բուրում է ամպրոպից հետոյվա այգով՝ անկրկնելի կերպով միախառնելով կանաչային և ծաղկային նոտաները։ Դեղձի ու հասմիկի տաք նոտաները նրան նրբագեղություն և կիրք  են հաղորդում և այն դարձնում շատ նրբաճաշակ։

5. Miss Dior Absolutely Blooming, Christian Dior

Ազնվամորին, նուռը և սև հաղարջը  կրքոտ պայթյուն են ստեղծում՝ բացվելով մայիսյան վարդի ու վարդագույն պղպեղի տաք և սեքսուալ նոտաներով։ Նրան դիմակայելն անհնար է։

6. Daisy, Marc Jacobs

Ելակի, գարդենիայի, հասմիկի և մանուշակի թերթիկների խառնուրդը այս բույրը դարձնում են արևային և տաք, իսկ նրա տիրուհուն հաղորդում թեթևություն և անհոգություն, որն այնքան գրավում է տղամարդկանց։

7. Eternity Now, Calvin Klein

Քաշմիրի ծառ,  ամբրոսկան և մուշկ․ սեքսուալ բույրի բաղադրություն, որը հետաքրքրում և անհանգստացնում է տղամարդկանց։

8. Womanity, Thierry Mugler

Ցանկի ամենաէքստրավագանդ բույրը․ ելակ, խավիար, թուզ և ծովային ջուր․ այս անսովոր համադրությունը հասնում է մինչև սրտերը։

9. Pop, Stella McCartney

Լոլիկի տերևի և հասած խնձորի նոտաները հիշեցնում են անհոգ մանկության մասին և բարձրացնում տրամադրությունը։ Շատ ուրախ, արևային բույրը միաժամանակ անմեղ ու գրավիչ է բուրում։

10. L’Extase, Nina Ricci

Սպիտակ ծաղիկներ, վարդ, մուշկ և համպար․ վայրի, կրքոտ համադրություն, որը տաք մաշկի վրա գլխապտույտ բույր է տարածում։ Համարձակ և կրքոտ կանանց համար։

Search