2016-ի աշնան թրենդը․ վառ շրթներկ

Նորաձևության շաբաթները իրենց ընթացքի մեջ են, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է ամփոփել ոչ միայն հագուստի թրենդները, այլև՝ դիմահարդարման։ Այսպիսով, նյույորքյան նորաձևության շաբաթվա գլխավոր թրենդն է դարձել շուրթերի վառ դիմահարդարումը։

Դիզայներները շեշտը դրել են վառ, հատապտուղային գույների վրա՝ ընտրելով կիրառման բազմազան տեխնիկաներ։ Օրինակ, կարելի է տեսնել և՛ շուրթերի հստակ եզրագծում՝ ինչպես Fendi-ի մոտ, և՛ կրծոտած շուրթերի էֆեկտ՝ ինչպես  Prada-ի մոտ, և՛ դասական կարմիր՝ ինչպես Antonio Berardі-ի ցուցադրությանը։

593_antonio_berardi2

Այս թրենդները խենթ չեն համարվում, բայց սրանք ամենակիրառելին  ու հմայիչն են, որոնք երբևէ մենք տեսել ենք։

Կարող եք դիտել ֆոտոշարքն ու ընտրել ձեզ համար ամենաընդունելի ու սիրելի տարբերակը։

2b3_fendi2 2c7_antonio_berardi 2f1_bottega_veneta 8b5_marc_by_marc_jacobs2 93b_zac_posen 867_fendi a9f_dolce_e_gabbana a24_marc_by_marc_jacobs ae3_mischka afe_marni dc7_emporio_armani e51_prada fd4_zac_posen2

Search